Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում։
38-ամյա մարզիկը 14,733 միավորով գրավել է առաջին տեղը։ Նշենք՝ Մերդինյանը երկրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում հաղթող էր ճանաչվել 2016-ին։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 6-րդ տեղում։