Երիտասարդ մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։
Բաղդասարյանն ավելի վաղ 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել օղակներ վարժությունում։ Եզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Խաչատրյանը, 4-րդ տեղն էր զբաղեցրել նժույգթափերում, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել՝ նժույգթափերում և օղակների վրա վարժությունում։
Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):
Մեծահասակների առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան այսօր և կմեկնարկեն ժամը 15։45-ից։