00:00:00

Քաթարում Հայաստանի դեսպանության սգո մատյանում գրառումներ են կատարվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի զոհերի հիշատակին

13:37, 21 օգոստոս 2022 Քաղաքականություն

Սույն թվականի օգոստոսի 18-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Կատարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն)։ Այս մասին հայտնում են Քաթարում ՀՀ դեսպանությունից։

Ինչպես նաև մի շարք ցավակցական ուղերձներ են ստացվել Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Սերբիայի, Լեհաստանի և այլ դեսպանություններից՝ զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր