Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքում պարարտանյութ տեղափոխող բեռնատարը մխրճվել է երկու այլ մեքենաների մեջ, այնուհետ վրաերթի ենթարկել քաղաքացիներին, ինչի հետևանքով մահացել է 16 մարդ, հայտնում A Haber հեռուստաալիքը: Վթարի հետեւանքով եւս 29 մարդ վիրավորվել է, նրանցից 8-ի վիճակը ծանր է։
Նախնական տվյալներով՝ արգելակների խափանման պատճառով բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ էր մահացել, 22-ը՝ վիրավորվել: