00:00:00

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան թունավոր նյութեր է օգտագործել ռուս զինվորականների դեմ.

16:13, 20 օգոստոս 2022 Աշխարհ

Ուկրաինան Զապորոժիեի մարզում ռուս զինվորականների դեմ թունավոր նյութեր է օգտագործել, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դոնբասում և այլ մարզերում ռազմական պարտությունների ֆոնին Զելենսկու ռեժիմը թույլ է տվել ահաբեկչական գործողություններ քիմիական նյութերի կիրառմամբ ռուս զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Հուլիսի 31-ին... Զապորոժիեի մարզի Վասիլևկա գյուղի տարածքում առաջադրանքներ կատարած ռուս զինծառայողները ծանր թունավորման նախանշաններով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ», - ասել են գերատեսչությունից լրագրողներին։

Փորձաքննությունների արդյունքում զինծառայողների մարմիններում հայտնաբերվել է «Բ» տիպի բոտուլինատոքսին թունավոր նյութ։ Գործակալությունը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգի ՊՆ Ռազմական բժշկության գլխավոր գիտահետազոտական և թեստային ինստիտուտի մասնագետները լրացուցիչ անալիզ են անցկացրել, որը հաստատել է նախնական ախտորոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր