00:00:00

Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել

12:25, 20 օգոստոս 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ հայտնել են Սպիտակ տնից:

Նոր տրանշի շրջանակում Միացյալ Նահանգները մտադիր է Կիևին մատակարարել հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հակատանկային հրթիռային համակարգեր, համազարկային կրակի HIMARS համակարգերի համար զինամթերք և այլ զինատեսակներ:

Պենտագոնն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է Ուկրաինային նոր տեսակի սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը թույլ կտա «փոխել իրավիճակը մարտի դաշտում»՝ երկրի հարավային և արևելյան հատվածներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր