00:00:00

Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում

15:23, 20 օգոստոս 2022 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
 
Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
 
Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանն ու երկամարտի 287 կգ արդյունքով (159+128) դարձել բրոնզե մեդալակիր: Մարգարյանը երրորդ տեղն է զբաղեցրել նաև հրում վարժությունում՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի (159 կգ):
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ էր սահմանել ու արժանացել էր նաև երկու փոքր ոսկե մեդալի:
 
Եվրոպայի չեմպիոններ էին դարձել նաև Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը (Մ15), իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:
 
Հայաստանի Մ15 տարեկանների և աղջիկների պատանեկան հավաքականները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ, իսկ տղաների պատանեկան հավաքականը՝ 3-րդ հորիզոնականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր