00:00:00

Վրաստանն էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին

21:03, 19 օգոստոս 2022 Աշխարհ

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել:

Aliq Media-ի հաղորդմամբ՝ Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։

Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։

Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022 թվականի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։

Նշենք, որ երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։

տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել:

Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։

Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։

Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022 թվականի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։

Նշենք, որ երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր