00:00:00

Թուրքիան պատրաստ է իր հովանավորության տակ վերցնել Խարկովի եւ Խարկովի շրջանի վերականգնումը․ Զելենսկի

23:39, 18 օգոստոս 2022 Աշխարհ

Թուրքիան պատրաստ է իր հովանավորության տակ վերցնել Խարկովի եւ Խարկովի շրջանի վերականգնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Լվովում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ես այսօր բազմաթիվ թեմաների շուրջ շատ առարկայական բանակցություններ եմ վարել Թուրքիայի նախագահի հետ։ Շնորհակալություն Թուրքիային Խարկովի եւ Խարկովի շրջանի վերականգնումը իր հովանավորության տակ վերցնելու պատրաստակամության համար։ Սա առաքելություն է իսկապես հզոր երկրի համար։ Այսօր առաջին քայլն արված է՝ ենթակառուցվածքների վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել»,- ասել է Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում։

Խոսելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է, որ «չկա որեւէ օբյեկտիվ խոչընդոտ, որ ԱԷՄԳ-ի առաքելությունը չկարողանա հասնել այնտեղ»։ «Այսօր պարոն Գուտերեշի հետ մենք քննարկեցինք այս առաքելության չափորոշիչները, որ նա կարող է շատ արագ եւ ապահով կերպով մեր պետության ազատ տարածքով օրինական ճանապարհով հասնել կայան։ Եվ միայն այդպես»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր