00:00:00

Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ. թուրք փոխնախարար

19:11, 18 օգոստոս 2022 Աշխարհ

Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:«Այս «միջանցքի» բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի»  բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ «միջանցքը»  կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն:

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», - նշել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր