00:00:00

Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով կա 11 զոհ. պատճառը եղել է ընտանեկան կոնֆլիկտը

22:06, 12 օգոստոս 2022 Աշխարհ

Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքի պատմական կենտրոնում փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Չեռնոգորիայի ռադիո-հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 6-ը։

Տեղական Vijesti թերթի կայքը գրում է, որ փոխհրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 16։00-ին. պատճառ է դարձել ընտանեկան կոնֆլիկտը:

Vijesti-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել կառավարության շենքի մոտ, վիրավորների թվում կա մի ոստիկան։ Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր