00:00:00

Ուկրաինայում սկսվել է «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցումը

18:15, 12 օգոստոս 2022 Աշխարհ

Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է «Բայկար»-ի գործադիր տնօրեն Մակինա Հալուկ Բայրաքթարը, ուրբաթ հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը։

Գլխավոր տնօրենն ասել է, որ իրենք արդեն սկսել են կառուցել «Բայկար» գործարանը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոն և առաջադեմ արտադրական կենտրոն։

Երեքշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջ։

Մինչդեռ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարան կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր