00:00:00

Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին

21:32, 11 օգոստոս 2022 Աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Star–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շեշտել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման համակարգվում է Բաքվի հետ։ Նա տարօրինակ է համարել, որ Հայաստանում այս փաստից անհանգստանում են։ «Մենք պարզ ենք, ամենասկզբից էլ ասել ենք։ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր չէ առանձին առանձին մտածելով։ Այս հարցում Հայաստանը պետք է համարձակ ու վճռական լինի։ Պետք է հրաժարվի խուսափելու քաղաքականությունից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է»,–ասել է Չավուշօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր