00:00:00

Ալեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

07:54, 31 մայիս 2022

1998 թվականից Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ Արցախի հետ կապված բանակցային գործընթացն այսօր մաքսիմալ թափանցիկ է արվում։

«Եվ վարչապետը բազմիցս ասել է՝ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի կարծիքը, որը չի ներառի ՀՀ քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա»,- հավելեց նա։

Այն, որ իշխանությունները չեն հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում, և հիմա ՀՀ-ն ասում է հետևալը՝ այնտեղ կա Արցախի բնակչություն, որն ունի իրավունքներ և այդ իրավունքից է պետք բխեցնել կարգավիճակը։ Իսկ 1998 թվականից ի վեր որևիցե մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 1998 թվականից Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգի մեջ՝ Մադրիդյան սկզբունքները, Մեղրին Արցախով փոխարինելու սկզբունքները և այլն»,- նշեց նա։ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ չի ասելու, թե Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, որովհետև դա նշանակում է բանակցություններից առաջ, բանակցությունների ընթացում ինչ-որ գիծ դնել ու ասել՝ սրանից այն կողմ մենք չենք խոսելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր