00:00:00

«Ղումարբազությունը կործանում է Հայաստանը»․ Ոսկան Սարգսյան

23:10, 12 փետրվար 2022 Հասարակություն

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՂՈՒՄԱՐԱԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ Ծանոթս պատմում է, որ իրեն է մոտեցել համագյուղացի պայմանագրային զինծառայող և ասել՝ խաղացել, ամբողջ աշխատավարձս կրվել եմ, 20 հազար դրամ պարտքով փող տուր, գնումներ անեմ, տնեցիները չհասկանան, որ աշխատավարձս տանուլ եմ տվել։ Ղումարբազությունը կործանում է Հայաստանը, հեռուստատեսությունը և համացանցը հեղեղված են բուքմեյքերական ընկերությունների, օնլայն կազինոների գովազդով։ Այդ ոլորտում միլիարդավոր դոլարների շրջանառություն կա։ Ղումարբազությունը շատ տարածված է պայմանագրային զինծառայողների, սպաների շրջանում։ Խաղամոլության հետևանքով ընտանիքներ են քանդվում, ճակատագրեր՝ կործանվում։ Սրճարաններում ծխելու դեմ պայքարող, դրա արգելքի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես եկած իշխանության ներկայացուցիները լոյալ են ղումարբազությանը, ավելին՝ հունական Միկոնոս կղզում հանգստացել են բույքմեյքական ընկերության տնօրենի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր