00:00:00

«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Գորիսում և Սիսիանում ձյուն է տեղում. Աշոցքում բուք է

14:25, 11 փետրվար 2022 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վայոց ձորի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր»  կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Լանջիկ-Մարալիկ, Գյումրի-Քեթի, Մաստարա-Լանջիկ, Գյումրի-Բվրա, Գյումրի-Մարմարաշեն և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր