00:00:00

Փետրվարի 9-ին քննվելու է Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը․ պաշտպան

22:30, 07 փետրվար 2022 Իրավական

Փետրվարի 9-ին` ժամը 16:30-ին, Կենտրոնի նստավայրում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Դատական նիստը դռնբաց է անցկացվելու: Նախօրեին պաշտպանը հայտնել էր, որ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ շաքարային դիաբետը հասել է մահացու՝ 27 նիշի, ինչի հետեւանքով նրան հոսպիտալացրել են եւ բուժօգնություն ցույց տալու հետո՝ վերադարձրել ՔԿՀ։ Ըստ պաշտպանների՝ Մանթաշյանը ցանկացել է կապ հաստատել իրենց հետ, բայց ՔԿՀ անձնակազմը նման հնարավորություն չեն տվել, նրանց համոզմամբ՝ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում։ Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր