00:00:00

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Արամ Վարդևանյան

12:37, 07 փետրվար 2022 Իրավական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով՝ մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: «Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փաստաբանը։ Վարդևանյանն ընդգծել է՝ ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: «Դատավորի կալանքը տրվեց Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը...», - նշել է Վարդևանյանը։ Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր