00:00:00

Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ շուրջ 50 բնակչի. ՌԴ ՊՆ

15:59, 07 փետրվար 2022 Հասարակություն

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրլեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը նշել է, որ արշավն իրագործվել է բժիշկների, ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների կողմից ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Բնակչության ընդունելության ժամանակ տարբեր մասնագիտությունների բժիշկներ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 50 բնակչի։ Այս տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 200 բնակչի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր