00:00:00

Սթոլթենբերգն ու Մակրոնը Ռուսաստան Ֆրանսիայի նախագահի այցից առաջ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

03:44, 06 փետրվար 2022 Հասարակություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան Ֆրանսիայի նախագահի այցից առաջ քննարկել են Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին Սթոլթենբերգը շաբաթ օրը գրել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ուկրաինայում եւ նրա շուրջը ռուսական ուժերի տեղակայման վերաբերյալ։ Ես ողջունում եմ նրա անձնական նվիրվածությունը Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի մոտեցմանը, որը հիմնված է երկխոսության եւ զսպման վրա: ՆԱՏՕ-ի միասնականությունն այս կրիտիկական պահին առանցքային նշանակություն ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ զրույցի ընթացքում Մակրոնն ընդգծել է «երկխոսության միջոցով տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու» անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է «եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների եւ պետությունների ինքնիշխանության» պահպանման կարեւորությունը։ Այս խոսակցությունը տեղի է ունեցել Ռուսաստան Ֆրանսիայի ղեկավարի փետրվարի 7-ին նախատեսված այցի նախօրեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր