00:00:00

Երբ հանցագործին չես պատժում, նա մի օր անպայման ջարդելու է գլուխդ

03:05, 06 փետրվար 2022 Հասարակություն

ՀՅԴ 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը մասնակցած մի շարք հայտնի անձանց լուսանկարների ֆոնին հնարավոր չէ չարձանագրել, որ «Քաղաքական դիակներին» քաղաքական գործոն դարձնելը, քաղաքականապես կենսունակ դարձնելը և քաղաքական մրցապայքարի վերադարձնելը յուրահատուկ պրոյեկտ էր, որը հաջողությամբ իրականացվեց գործող իշխանության կողմից… Այս իրավիճակը չափազանց վտանգավոր մարտահրավեր է, որի հաղթահարման համար մեր ժողովուրդը պետք է մեկ անգամ ևս անցնի ռուբիկոնը։ Այս մասին իր ֆեյսբուքյքան էջում գրել է « Արդար Հայասկան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ հավելելով. «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ պարզապես կեղեքեցին, ստեղծեցին կոռուպցիոն բուրգեր, դարձան դոլլարային միլիոնատերեր, դատարկեցին Արցախը, իրենց ապիկար իշխանավարմամբ թույլ տվեցին, որ տարածաշրջանում խախտվի ռազմական հավասարակշռությունն ի օգուտ Ադրբեջանի, այսօր խոսում են վերադարձի և իշխանությանը վերատիրանալու մասին։ Նրանք սպառնում են վերականգնել պարտության տարած իրենց ռազմավարությունը՝ մեր ժողովրդին վերջնականապես անդունդը գլորելու հաստատակամությամբ։ Այդպես է, երբ հանցագործին չես պատժում, նա մի օր անպայման ջարդելու է գլուխդ․․․ Ամոթ է, որ մեր ժողովրդին կանգնեցրել են կոռումպացված և ամբողջ էությամբ հանցագործության մեջ թաթախված անձանց վերադարձի վտանգի առաջ։ Այս տխուր պատկերը գործող իշխանության չորս ամյա գործունեության արդյունքն է․․․ Հ․Գ․ Մեր ժողովուրդը պետք է շատ արագ սթափվի և հավասարակշռված ու համարժեք որոշումներ կայացնի՝ ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր