00:00:00

Կյանքը սահմանին պատերազմից հետո (տեսանյութ)

01:46, 06 փետրվար 2022 Հասարակություն

«Ռեգիոն 5+» մեդիահարթակի երկրորդ թողարկման դիտակետում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու այնտեղ ապրող մարդիկ են: Տեսախցիկները շրջել են Հայաստանի սահմանների երկայնքով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հատվածներում, լսել մարդկանց, ովքեր բացի համընդհանուր դժվարություններից, կանգնած են այլ խնդիրների առաջ: 44 -օրյա պատերազմը փոխեց Հայաստանի սահմանները. դրանք մոտեցան Ադրբեջանին: Հակառակորդը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակեց առաջխաղացումը՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք: Սահմանների փոփոխության արդյունքում արոտավայրերի զգալի մասն այժմ թշնամու տարածքում է։ Բացի արոտավայրերի կորստից, անասունները հաճախակի անցնում են հակառակորդի տարածք, որոնց երբեմն հնարավոր չի լինում վերադարձնելը: «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի պետական սահմանագծից ծավալվում է դեպի հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: Մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց սահմանամերձ գյուղերի ցանկում: Այս կերպ կառավարությունը հնարավորություն տվեց այդ գյուղերի բնակիչներին օգտվելու սոցիալական որոշ արտոնություններից: Մանրամասները՝ տեսանյութում   https://www.youtube.com/watch?v=TtC_Jvc43HY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր