00:00:00

57-ամյա տղամարդը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել և մահացել. shamshyan.com

03:58, 05 փետրվար 2022 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ոստիկանները պարզել են, որ Մ. Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր