00:00:00

Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները. Ռոբերտ Քոչարյան

00:21, 05 փետրվար 2022 Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ «Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին։ Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։ Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները: Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին»,- ասվում է ուղերձի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր