00:00:00

Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

23:05, 04 փետրվար 2022 Հասարակություն

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում: Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում: Կիրակոսյանի թեկնածությունը սատարեց նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր