00:00:00

Արթուր Գրիգորյանի արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում. Սերժ Սարգսյան

22:24, 04 փետրվար 2022 Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ստեղծած և ղեկավարած՝ Հայաստանի երգի պետական թատրոնում բազմամյա գործունեությամբ, հեղինակած բազմաթիվ երգերով ու երաժշտական նախագծերով: Նրա արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»,-ասված է ցավակցական ուղերձում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր