00:00:00

Հին Շենից 200 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներն են

21:44, 04 փետրվար 2022 Հասարակություն

Շուշիի շրջանի չորս համայնք պատերազմից հետո սահմանակից է դարձել Ադրբեջանին։ Թշնամու նշանառության տակ գտնվող բոլոր գյուղերում բնակիչներին հուզող թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Հին Շենից մոտավորապես 200 մետր հեռավորության վրա ադրբեջանական հենակետն է։ Ադրբեջանական սադրանքներին գյուղացիները ծանոթ են․ զգոն են ոչ միայն իրենք, այլ անասուններին առանց հսկողության չեն թողնում։ Ինչպես Արցախի ու Հայաստանի սահմանամերձ այլ գյուղերից, այստեղից ևս ադրբեջանցիներն անասուններ են հափշտակել։ Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն ասում է՝ վստահ ենք, այն 8 անասունը, որ հետ չեն եկել, ադրբեջանցիները մորթել, կերել են։ Լիսագորում՝ գազատարը, Եղծահողում՝ գյուղը սնուցող ջրագիծն էլ են վնասել ադրբեջանցիները։ Հովհաննիսյանն ասում է՝ հիմա նոր ջրագիծ են կառուցում, որպեսզի գյուղացիներն անխափան ջուր ունենան։ Այդուհանդերձ, Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիից, Քարին տակից ու Քիրսավանից տեղահանված բնակչության 80 տոկոսն Արցախում է ապրում։ Այդ մարդանց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ բնակարանայինը։ «Հիմա ակտիվ բնակարանաշինական ծրագրեր են ընթանում։ Շուշիի շրջանից մինչև հիմա բնակարանով ապահովվել է 26 ընտանիք՝ 21-ը՝ զոհված զինծառայողների, 5-ը՝ բազմազավակ։ Առաջնահերթ կերպով զոհված ու հաշմանդամ դարձած տղաների ընտանիքներին պետք է ապահովենք բնակարանով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր