00:00:00

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը». Վահե Դավթյան

02:13, 04 փետրվար 2022 Հասարակություն

Փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կառավարության նիստին հայտարարվեց, որ նախագծվող Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու օպերատոր է հանդիսանալու «Հարավկովկասյան երկաթուղին»: Հիմա հասկանո՞ւմ եք, ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը: Ռուսական բիզնեսը պատժելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելով ու քրեական գործ հարուցելով՝ թավշիստները ստացան ժամանակավոր տեղեկատվական դիվիդենտ, մինչդեռ խորքային պրոցեսները լիովին այլ ուղղությամբ էին գնում (բարև, Պողոս): Երկաթուղու հետապնդումը հմտորեն օգտագործվեց նաև Մոսկվայի կողմից, որն իր արտգործնախարար Լավրովի շրթերով 2020 թ. ապրիլի 21-ին հայտարարեց Ղարաբաղյան խնդրրի փուլային կարգավորման մասին՝ նույն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի հանդեպ իրեն դաշնակցի պես չի պահում՝ որպես օրինակ բերելով երկաթուղու դեմ հարուցված գործը: Անկախ ամեն ինչից, Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղու կառուցման համար շոշափելի քաղաքական նախադրյալներ այս պահին չկան: Երևանի պրոադրբեջանական խոսույթը դատարկաբանություն է, որին նույնիսկ պետք չէ ուշադրություն դարձնել: Երևանում և Բաքվում ոչինչ չի որոշվում: Իսկ այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում, այսօր շատ լուրջ խմորումներ են ընթանում Հարավային Կովկասի ապագայի շուրջ: Ու այդ ապագայի տեսլականները խիստ տարբերվում են մեկը մյուսից: Սա շատ երկար գործընթաց է, ուստի, զուսպ եղեք երկաթուղու կառուցման պայծառ ապագայի մասին խոսելիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր