00:00:00

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի և իշխանությունների հարաբերությունները ջերմացել են

01:29, 04 փետրվար 2022 Հասարակություն

Կառավարությունն այսօրվա որոշմամբ արտոնություն տրվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար (ք․ Ջերմուկ)։ Արդեն իսկ իրականացվել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249․6 մլն դրամ: Ինչպես երևում է` նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի և իշխանությունների հարաբերություններում սառույցը հալչում է: Հեղափոխությունից հետո Արսենյանների ընտանիքը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի թիրախում՝ «Ջերմուկ Գրուպ»-ին մեղադրում էին հարկային պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ Արսենյանի որդուն՝ Վահագն Արսենյանին անգամ մեղադրանք առաջադրվեց զինծառայությունից խուսափելու հոդվածով: Սակայն, իրավիճակը փոխվեց, երբ վերջին ՏԻՄ ընտրություններում Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկում համայնքապետի ՔՊ թեկնածուն: Հաղթելով Ջերմուկում` վերջինս ակտիվորեն լծվել է իշխանությունների վարած քաղաքականության իրագործմանը, ինչն, անշուշտ, չէր կարող վրիպել Փաշինյանի ուշադրությունից: Արդյունքում` քրեական հետապնդումը, իհարկե, կասեցվել է, իսկ տուգանքները փոխարինվել են միլիոնավոր դրամների արտոնություններով: Ինչպես երևում է՝ նախկինների և ներկաների համագործակցության և ջերմ հարաբերությունների ևս մեկ դրվագի ենք ականատես լինում... Նյութի աղբյուր՝ Lurer.com  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր