00:00:00

Պարկով առնետի թույն Կենդանաբանական այգու ջրավազանի մոտ․ Արևիկ Մկրտչյան

01:40, 04 փետրվար 2022 Հասարակություն

Առնետի թույն են փորձել լցնել ջրավազան, որից օգտվում են ուղտը և թուրքմենական կուլանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը։ «Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ: Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից: Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են: Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց: Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու: Հ. Գ. - դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր