00:00:00

Ադրբեջանի կոշտ պատասխանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը

22:59, 02 փետրվար 2022 Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Արցախում։ Նրա խոսքով, Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ։
«Բոլորը գիտեն, որ մենք ակտիվորեն մասնակցում ենք բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ունենք մի շարք կազմակերպություններ նախագահելու հաջող փորձ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Մարդասիրական օգնության համակարգման մասին» բանաձևի համաձայն, նման գործունեությունը պետք է իրականացվի՝ հարգելով 1991թ. պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հենց այս սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի տարածքում: Ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,- նշվել է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր