00:00:00

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ՌԴ-ն համեմատել է հավաբնի տանիք ելած աղվեսի, իսկ Ուկրաինան՝ հավերի հետ. Կրեմլն արձագանքել է

22:24, 02 փետրվար 2022 Հասարակություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի խոսքերից, որոնք Ռուսաստանը համեմատել են հավաբնի տանիք բարձրացած աղվեսի, իսկ Ուկրաինան՝ հավերի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ավանդաբար, Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ: Նույնիսկ ցանկության դեպքում նա չի կարող բարձրանալ հավաբնի տանիք, նա չափազանց մեծ է և ծանր դրա համար», -  պատասխանել է Պեսկովը լրագրողներին, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները աղվեսի, հավերի և հավաբնի մասին: Ավելի վաղ Պսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում դիմել էր այնաբանության, որն օգտագործել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ռուսաստանը համեմատելով հավաբնի տանիք ելած աղվեսի, իսկ Ուկրաինան՝ հավերի հետ։ Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր