00:00:00

Բենզալցակայանում բռնկված հրդեհից 37-ամյա տղամարդն ստացել է դեմքի և վերին վերջույթների այրվածքներ. Մանրամասներ

20:07, 02 փետրվար 2022 Հասարակություն

Արցախի 8 հասցեի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 37-ամյա տղամարդն ստացել է դեմքի և վերին վերջույթների այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ փետրվարի 2-ին, Արխցաի փողոցում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից դեպքից: ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ  և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոբաքը։ Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր