00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

02:59, 02 փետրվար 2022 Հասարակություն

Ռուս խաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողներն ապահովել են Հայաստանից եկող ուխտավորների անվտանգ այցելությունն ու իրենք էլ մասնակցել են տեղեկատվական էքսկուրսիային դեպի Ամարասի եզակի վանական համալիր: Էքսկուրսիայի ժամանակ պատմել են վանքի ստեղծման պատմության և գոյատևման մասին: Էքսկուրսիայի ժամանակ զինծառայողներն եղել են համալիրի բոլոր կառույցներում, վանքի ներսում, ինչպես նաև շրջանցել են ամրոցի պատերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր