00:00:00

Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. Հուլուսի Աքար

02:37, 02 փետրվար 2022 Հասարակություն

Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք շարունակում ենք աշխատել մեր զինված ուժերի զարգացման, մեր երկրների և ազգի պաշտպանության ուղղությամբ։ Մենք նույնպես շատ գոհ ենք մեր բանակների օրեցօր զարգացումից։ Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են Կովկասում խաղաղության և հանգստության համար»,- ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր