00:00:00

Երևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ. shamshyan.com

02:03, 02 փետրվար 2022 Հասարակություն

Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր