00:00:00

Որ դեպքում կբարձրացվի կամ կիջեցվի դրոշը. նոր նախագիծ

01:05, 02 փետրվար 2022 Հասարակություն

Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, նա առաջարկում է կետեր ամրագրել, թե որ դեպքում է բարձրացվում եւ իջեցվում դրոշը: 1. Հանրապետության եւ Անկախության տոներին, ինչպես նաեւ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է այն բնակելի եւ ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից տարածքներում:
2. Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը: 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ պետական այլ տոներին եւ հիշատակի օրերին Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ իջեցման փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հարցը կքննարկվի փետրվարի 4-ին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ն.Հ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր