00:00:00

FIP-ի պատասխանն՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

00:37, 02 փետրվար 2022 Հասարակություն

«Փաստեր ստուգման հարթակ»-ը գրում է. «Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակի»՝ հունվարի 31-ին հրապարակած հետաքննությանը։ Նա, մասնավորապես, վստահեցրել է, որ Երևանի Աբովյան 62, բն. 6 հասցեում գտնվող՝ համասեփականության իրավունքով իրեն պատկանող և, ըստ մեր հրապարակման, հայտարարագրման ենթակա բնակարանը վաճառվել է դեռ տարիներ առաջ։ «Նշված գույքը յոթ, ութ, տասը տարի առաջ, նույնիսկ չեմ հիշում, վաճառվել է […] պաշտոնապես հայտարարում եմ, կարող են նորից ստուգել։ Ես վստահ եմ, ես արդեն քննարկել եմ, մեր փաստաբանների հետ, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ, և զրպարտություն կա, էնտեղ ակնհայտ զրպարտություն կա»,- հայտարարել է Սիմոնյանը՝ խորհուրդ տալով «ավելի ուշադիր լինել, տնտղել և նորից ստուգել» այս հանգամանքը։
«Փաստերի ստուգման հարթակը» ուշադիր տնտղեց և նորից ստուգեց ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ստորև։ Այսպես․ 2012 թվականի մայիսի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աբովյան փողոցի 62 շենքի հ․ 6 բնակարանի մի մասը որպես սեփականություն նվիրվել է Ալեն Սիմոնյանին և նրա մորը՝ համաձայն վերջիններիս խնդրանքի։
FIP-ի պատասխանն՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
 
Թեև Ալեն Սիմոնյանը պնդում է, որ նշված բնակարանը վաճառվել է տարիներ առաջ, սակայն 2021 թ․ հոկտեմբերին կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը համարվում է այդ բնակարանի համասեփականատեր»։
FIP-ի պատասխանն՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր