00:00:00

«Առանձին երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ». Կրեմլից նախազգուշացրել են Լոնդոնին

20:11, 31 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանը կպատասխանի ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցներին և ռուսաստանցի գործարարների կարողության առգրավմանը, եթե Մեծ Բրիտանիան նման քայլերի գնա: Ինչպես հաղորդում է РБК-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս նշել է, որ բրիտանական կողմի հայտարարությունները խոսում են Լոնդոնի անկանխատեսելիության մասին: «Առանձին վերցրած երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ, և այդ միջոցները կձևավորվեն բացառապես հաշվի առնելով մեր սեփական շահերը, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ գործարարների գույքի բռնագրավման սպառնալիքները խոսում Մեծ Բրիտանիայի անկանխատեսելիության մասին, ինչին պետք է ուշադրություն դարձնեն միջազգային ֆինանսական և բիզնես-կառույցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր