00:00:00

Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և Գլխավոր դատախազին․ Արմեն Դարբինյան

19:59, 31 հունվար 2022 Հասարակություն

Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը.
ա/ Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը բ/ Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։ գ/ Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս НКВД-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայն դեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։
դ/ Ես գրություններով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։ ե/ Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր