00:00:00

ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ բողոքող 5 վարորդ է բերման ենթարկվել ոստիկանություն

17:41, 31 հունվար 2022 Հասարակություն

Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,– նշեցին ոստիկանությունից։ Ավելի վաղ  հայտնել էինք,  որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր