00:00:00

Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին

16:25, 31 հունվար 2022 Հասարակություն

Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին: «Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», - հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։
Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին Արևմուտքն ահազանգում է անցած տարվա աշնանից։ Իրավիճակը մնում է լարված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր