00:00:00

Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր

00:03, 31 հունվար 2022 Իրավական

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գրիշա Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տարոնիկ գյուղի կենտրոնական փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Արշալույս Մ.-ն և 25-ամյա Միշա Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր