00:00:00

«Երեկ մի կարևոր իրադարձություն անցավ՝ համարյա աննկատ»․ Տիգրան Խզմալյան

03:19, 30 հունվար 2022 Հասարակություն

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մի կարևոր իրադարձություն անցավ համարյա աննկատ՝ Ղազախստանում տեղի ունեցավ իշխող կուսակցության նախագահության փոխանցումը նախկին նախագահ Նազարբաևից նոր նախագահ Տոկաևին։ Այսպիսով, վերջապես հաստատվեց հենց այն վարկածը, որը մենք պնդում էինք առաջին օրվանից՝ առարկելով Ղազախստան ՀՀ զորախմի ուղարկման դեմ՝ ՀԱՊԿ-ի կազմում։ Իրականում սա ոչ թե ապստամբություն էր, ոչ էլ ռսական զավթման փորձ, (թեև Կրեմլը չէր հրաժարվի նման գայթակղությունից), այլ ղազախական վերնախավի վարպետաց դաս էր, թե ինչպես է պետք միավորվել հանուն գերագույն ազգային նպատակի։ Նազարբաևը 30 տարի պատրաստում էր ուժեղ ազգային վերնախավ՝ աստիճանաբար նվազեցնելով ռսական ազդեցությունն ու ներկայությունը իր երկրի տնտեսության և քաղաքական դաշտում։ Ուկրաինական ճգնաժամը մատուցեց վճռական քայլի լավագույն պահը՝ Նազարբաևը դիմեց լավ հաշվարկած ռիսկի, զոհաբերեց իր որոշ անձնական շահերը և ապահովեց ԱՄՆ և Չինաստանի համերաշխ ճնշումը ՌԴ վրա՝ Ղազախստանից դուրս գալու պահանջով։ Երեկ այս հսկայական գործողության վերջին փուլն էր՝ Նազարբաեւը խաղաղ ու հանգիստ ձեռքից ձեռք ու վերջականապես փոխանցեց իր երկրի խորհրդանշական իշխանությունը իր պատրաստված ժառանգորդ Տոկաևին։ Որպես ամենամատ օրինակ կարելի է բերել Չինաստանի փորձը, որտեղ Մաո Ցզե դունը, նրա բոլոր հանցանքներով հանդերձ, մնում է պետության անձեռնմխելի խորհրդանիշ, ճիշտ այնպես ինչպես և Հին Չինաստանի առասպելական կայսրերը։ Սա քաղաքական հասունության և ազգային շահին ծառայելու դաս է, որը ո՛չ հասկացավ, ո՛չ էլ սերտեց ՀՀ քաղաքական խավը։ Ավաղ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր