00:00:00

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել գազի լրացուցիչ ծավալներ ուղարկել Եվրոպա՝ ՌԴ-ից մատակարարումների խափանման դեպքում

17:42, 29 հունվար 2022 Հասարակություն

Ադրբեջանը պատրաստ է արտակարգ իրավիճակում հավելյալ գազ մատակարարել Եվրոպային, եթե մատակարարումները խախտվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում տիրող լարվածության պատճառով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտաիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը: «Թեև հավելյալ մատակարարումները բավական չեն լինի գլխավոր մատակարար Ռուսաստանին փոխարինելու համար, էներգակրիչներով հարուստ երկիրը կարող է ավելի մեծ ծավալներ ուղարկել մայրցամաք»,- ասել է Սուլեյմանովը: Հիշեցնենք, որ Financial Times-ի տվյալներով՝ Եվրամիությունը մտադիր է հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ քննարկելու Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր