00:00:00

Կառավարությունը մերժեց 300 մլն դոլար արժողությամբ լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիրը

16:37, 29 հունվար 2022 Հասարակություն

❌Կառավարությունը, ցավոք, մերժեց 300 մլն դոլար արժողությամբ լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիրը.
Կառավարությունը մերժեց Արագածի լանջերին լեռնադահուկային հանգստյան համալիր կառուցելու հայտ ներկայացրած «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը և, փոխարենը, հաստատեց նույն տարածքում 190 մլն դոլար արժողությամբ 300 ֆերմերային տնտեսություններ ու էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։
Հիշեցնենք, որ ըստ մերժված ներդրումային ծրագրի՝ «Արագեյթ ինվեսթմենթսը» ֆրանսիական երկու ընկերությունների՝ MDP consulting and engineering և Société des 3 Vallées (այս ընկերությունը կառավարվում է Ֆրանսիայի Քուրշեվել հանգստավայրի կառավարիչների կողմից) հետ մտադիր էր կառուցել լեռնադահուկային հանգստավայր, որը գործելու էր 4 սեզոններին, ունենալու էր ճոպանուղի, 125 կիլոմետր դահուկուղիներ, զիփլայն, խանութներ, լեռնային ռեստորաններ ու հյուրատներ, նաև՝ դեպի Քարի լիճ ու Արագածի հարավային գագաթ տանող ճանապարհներ։ Համալիրն ընդհանուր առմամբ կազմելու էր մոտ 5500 հեկտար։ Ընկերությունը նախատեսում էր նաև ձմեռային սպորտային մարզաձևերի ուսուցում կազմակերպել։
Ըստ ներդրումային ծրագրի՝ ընդհանուր ներդրման ծավալը կազմելու էր մոտ 300 միլիոն դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր