00:00:00

Մենք կորցրածը երբեք չենք կարողանա վերականգնել, մեր զոհվածների վրեժը լուծել, արդարությունը վերահաստատել, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել. Վրթանեսյան

15:49, 29 հունվար 2022 Հասարակություն

Մենք կորցրածը երբեք չենք կարողանա վերականգնել, մեր զոհվածների վրեժը լուծել, արդարությունը վերահաստատել, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Եթե շարունակենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, «բանակը չի պարտվել» ու այդ պաթոսով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրականությունից խոսել։ Պետությունն է պարտվել, իսկ բանակը պետության մի մասն է։ Մենք բոլորս ենք պարտվել։ Առաջին հերթին պետությունը պարտվել է նիկոլաթուրքերին, իսկ հետո արդեն (շատ սպասելի ու տրամաբանական ձևով) պարտվել բուն թուրքերին։ Ավելի վատ լուր էլ ունեմ. պարտության պրոցեսը չի վերջացել, կործանարար գործընթացները շարունակվում են։ Ես հասկանում եմ, որ սա գիտակցելն ահավոր ցավոտ է, առավել ևս ազգային էլիտաների, մեղմ ասած, շատ պասիվ կեցվածքի պայմաններում, բայց փաստ է։ Հնարավոր չէ տունը վերանորոգել, հնարավոր չէ նույնիսկ ուղղակի մաքրություն անել, եթե ձևացնում եք, թե չեք նկատում տան մեջ խցկված փրչոտ ու ճղճղան ձայնով փղին»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր