00:00:00

ԶԼՄ-ներ. Կանադայի վարչապետն ինքնամեկուսացման մեջ է իր երեխաներից մեկի՝ COVID-19-ով վարակվելուց հետո

14:11, 29 հունվար 2022 Հասարակություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարանտինում է իր երեխաներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այս մասին ուրբաթ հայտնել է CTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հիվանդության պատճառով կառավարության ղեկավարը վիրտուալ ձեւաչափով կմասնակցի Ազգային խորհրդարանի այս տարվա առաջին նիստին, որը նախատեսված է հունվարի 31-ին։ Երեխաներից կոնկրետ ով է վարակվել, չի նշվում։ Հինգշաբթի Թրյուդոն թվիթերում գրել էր, որ հնգօրյա կարանտինի է պատրաստվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո: Նրա արագ թեստի արդյունքը բացասական է եղել։ Նա հայտնել էր, որ իրեն լավ է զգում եւ աշխատելու է տնից, եւ եւս մեկ անգամ կոչ էր արել կանադացիներին պատվաստվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր