00:00:00

Նրանք անգամ չեն էլ կարող որևէ բան անել, որ մենք վիրավորվենք. իրենք են անցել խորհրդարան, թող աշխատեն.Մարուքյանը՝ խորհրդարանական ընդդիմության մասին

17:54, 28 հունվար 2022 Հասարակություն

Այսօրվա ընդդիմությունը մտել է խորհրդարան և առաջին օրվանից հայտարարել՝ Ալիևը պետք է իմանա, որ այսուհետ կա ավելի ազգային ընդդիմություն: Նրանք անգամ չեն էլ կարող որևէ բան անել, որ մենք վիրավորվենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Այսօրվա ընդդիմությունը խորհրդարան մտնելու առաջին օրվանից փորձում է խորհրդարանական նախկին ընդդիմադիր ուժերին վարկաբեկել, այն դեպքում, երբ այդ ուժերը խորհրդարան չեն էլ անցել, իրենք են անցել, թող աշխատեն»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ իրենք բանավեճ չունեն խորհրդարանական ընդդիմության հետ. «Ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում, մենք հարգում ենք ժողովրդի որոշումը, պետք է աշխատեն: ԵԽԽՎ-ն նոր զեկույց է ընդունել, ընդդիմությանը հարցրեք՝ որևէ ներդրում ունե՞ն այդտեղ»,-ասաց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր