00:00:00

«Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է». Շարմազանով

15:59, 28 հունվար 2022 Հասարակություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։ Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է։ Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։ Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն», «ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։ Հ.Գ. Ո՞վ կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ։ Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» և «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր